ՍՏԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐ և ԵՂԱՆԱԿՆԵՐ




Տեսակավորման և սպասարկման կենտրոններ գործում են ՀՀ բոլոր մարզերում՝ ապահովելով առաքումներ ՀՀ բոլոր համայնքներում։
Օնէքս ՄԱՐՍ
Հաճախորդը կարող է ընտրել առաքանիների առավել հարմար ստացման վայր կայքում առաջարկվող հասցեներից։ Բեռը Հայաստան հասնելուն պես այն անվճար կտեղափոխվի պատվերի ստացման վայր և պատրաստ կլինի ստացման․ Երևանում՝ հաջորդ աշխատանքային օրը, ՀՀ մարզերում՝ 1-2 աշխատանքային օրվա ընթացքում։ Հաճախորդը կամ հասցեատերը կարող է ստանալ բեռը սկսած այն պահից, երբ Հաճախորդի անձնական էջում պատվերի համապատասխան տողում նշված կլինի
"Պատրաստ Է Ստացման" ։
Երևանի բոլոր գրասենյակներում իսկ մարզերում "Գյումրի" և "Վանաձոր" պատվերի ստացման վայրերում բեռները հանձնվում են ONEX SMART WALL-ի միջոցով: Անձնական էջում կամ բջջային հավելվածում սեղմելով «ԲԱՐԿՈԴ» կոճակը, հաճախորդը կստանա անհատական բարկոդ, որն անհրաժեշտ է սքանավորել ONEX SMART WALL-ում առաքանիները ստանալու համար: Նախքան սքանավորումը անհրաժեշտ է համալրել ONEX-ի հաշիվը առցանց կամ տերմինալի միջոցով։

Ունենք ստացման վայրեր ՀՀ ողջ տարածքում։
Առաքում ՏՈՒՆ
«Առաքում տուն» ծառայությունից կարող եք օգտվել, եթե՝
  • Առաքանին գտնվում է ՀՀ-ում «Պատրաստ է ստացման» կարգավիճակով
  • Հաճախորդի հաշվին առկա է բավարար գումար՝ բեռնափոխադրման արժեք գումարված առաքման 500 դրամ
  • Առաքանու հիմնական ստացման վայրը մասնաճյուղերից որևէ մեկն է
Առաքում Տուն ծառայությունը Երևանում և մարզերում
անվճար է տրամադրվում
  • Prime օգտատերերի համար
  • 10 և ավել պատվեր ունենալու դեպքում
  • 10 կգ և ավել պատվեր ունենալու պարագայում
  • Նյու Յորքից ներմուծված ծանրոցների դեպքում
Առաքում տուն ծառայությունը․
  • Մինչև 19։00 պատվիրելու պարագայում հնարավոր է ստանալ հաջորդ օրը 10:00-18:00 ժամանակահատվածում
  • 19։00-ից հետո պատվիրելու դեպքում տվյալ օրվանից 2 օր անց
Ծառայությունը չեղարկելու համար անհրաժեշտ է անձնական էջի «Պատվերներ» դաշտում սեղմել «Չեղարկել» կոճակը: Եթե կոճակն անհասանելի է, նշանակում է, որ պատվերն արդեն իսկ գտնվում է առաքման ընթացքում և ցավոք չեղարկել այն հնարավոր չէ:
«Առաքում տուն» նախապատվեր
Որպես հիմնական ստացման տարբերակ հնարավոր է ընտրել նաև առաքում տունը։ Դրա համար անհրաժեշտ է նախքան բեռների ՀՀ հասնելը (այդ թվում նաև ՀՀ տեսակավորման պահեստ հասնելը, երբ հաճախորդն էջում տեսնում է «Ճանապարհին» կարգավիճակը, իսկ մեր համակարգում առաքանին լինում է Orderstatus 3-ում) ակտիվացնել «Առաքում տուն նախապատվեր» ծառայությունը։
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է, որպեսզի Ձեր պատվերի հիմանական ստացման վայրը նշված լինի գրասենյակներից որևէ մեկը։
Ծառայությունը հնարավոր է ակտիվացնել միայն վեբ տարբերակով։
Առաքանու(ների) ՀՀ ժամանելուն պես անհրաժեշտ Է հաստատել «Առաքում Տուն» ծառայության հայտը, այլապես պատվերները պահվում են տեսակավորման պահեստում։
Առաքում տուն ՆԱԽԱՊԱՏՎԵՐ ծառայությունն ակտիվացնելիս հաճախորդը հնարավորություն ունի առաքանին ավելի շուտ ստանալ․
  • Առաքանու(ների) ՀՀ ժամանելուն պես անհրաժեշտ Է հաստատել «Առաքում Տուն» ծառայության հայտը:
  • Մինչև ժամը 19։00-ն հաստատված հայտերը կառաքվեն հաջորդ օրը առաջնահերթությամբ՝ 10։00 - 18։00 ընկած ժամանակահատվածում:
  • Ծառայությունը հնարավոր է ապաակտիվացնել մինչ առաքանու(ների) «Հայաստանում է» կարգավիճակ ստանալը, որից հետո առաքանին(ները) պատրաստ կլինի ստացման Ձեր հիմնական ստացման վայրում։
  • «Հայաստանում է» կարգավիճակում գտնվող առաքանին(ները) հնարավոր է ստանալ միայն առաքման հայտը հաստատելու դեպքում:
Ծառայությունը հնարավոր է ապաակտիվացնել մինչ առաքանու(ների) «Հայաստանում է» կարգավիճակ ստանալը, որից հետո առաքանին(ները) պատրաստ կլինի ստացման Ձեր հիմնական ստացման վայրում։ «Հայաստանում է» կարգավիճակում գտնվող առաքանին(ները) հնարավոր է ստանալ միայն առաքման հայտը հաստատելու դեպքում:
Առաքում ԼՈՔԵՐ
Ի՞ՆՉ Է SMART LOCKER
Onex-ի կողմից մշակված առաքանիների ստացման ավտոմատացված համակարգ է, որը նախատեսված է օնլայն գնումներն էլ ավելի հեշտ և արագ ստանալու համար։
Այս նորամուծության շնորհիվ կարող եք ստանալ Ձեր առաքանիները Ձեզ հարմար ժամին՝ հարմար վայրից։

Այն Հայաստանում արտադրված 1-ին Smart Լocker-ն է։

Լոքերից պատվեր ստանալու համար պետք է «Կարգավորումներ» բաժնի «Հիմնական ստացման վայր» ենթաբաժնից ընտրել ամենահարմար լոքեռը նաև գրասենյակներից որևէ մեկը որպես այլընտրանքային ստացման վայր

Պահատուփերի ծրագրային բաշխման ժամանակ պահատուփ չի հատկացվում եթե՝ * Լոքերում ազատ պահատուփ չկա * Հաճախորդի համար կա արդեն իսկ ամրագրված պահատուփ *Առաքանու կամ առաքանիների հավաքական չափերը գերազանցում են լոքեռի ամենամեծ պահատուփի չափերը (58*48*38) * 10 և ավելի առաքանի է էջում
PLAY
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍՏԱՑԻՐ ՎԱՅՐԿՅԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
ՔԵԶ ՀԱՐՄԱՐ ՎԱՅՐԻՑ
Սքանավորի՛ր բարկոդը և անմիջապես ստացի՛ր առաքանիդ։
SMART LOCKER-ներն ունեն ժամային
ավելի լայն հասանելություն և տեղակայված են Երևանի բոլոր համայնքներում և մարզերում։
Առաքումները ՀՀ մարզերում
Օնէքսն ունի գրասենյակներ ՀՀ բոլոր մարզերում։
Դրանք են՝
  • «Առաքում տուն» ծառայությունից հաճախորդը կարող է օգտվել, երբ բեռը գրասենյակում լինի «Պատրաստ է ստացման» կարգավիճակով, արժեքը կազմում է 500 դրամ։
  • Մարզից մարզ առաքումներ չեն իրականցվում։
  • Մարզերում «Առաքում տուն նախապատվեր» ծառայությունը հնարավոր չէ պատվիրել, հաճախորդը պետք է նախապես ստացման վայրը ընտրի տվյալ մարզի գրասենյակի հասցեն:
Առաքումները ՀՀ մարզերում Հայփոստի միջոցով
  • Մարզերում Օնէքսի ստացման վայրերի բացակայության պարագայում հաճախորդները կարող են օգտվել Հայփոստից, որի առաքումը անվճար է, սակայն հարկավոր է բեռնափոխադրման գումարը նախապես համալրված լինի հաճախորդի անձնական էջում, որպեսզի այն գանձվի և տրամադրվի Հայփոստին առաքման համար։
  • Օնէքսի գրասենյակ կամ լոքեռ ավելացնելու պարագայում տվյալ համայնքի ՓԲ-ները հեռացվում են Օնէքսի ստացման վայրերի ցանկից։
  • Բեռներն Օնէքսի կողմից տրամադրվում են ՀայՓոստին տվյալ պահի «Հայաստանում է, պատրաստ չէ ստացման համար» կարգավիճակով բոլոր առաքանիների ընդհանուր բեռնափոխադրման արժեքի գանձումից հետո։
  • Բեռնափոխադրման արժեքը գանձվում է հաշվին գումարն ունենալուց հետո 1-2 աշխատանքային օրվա ընթացքում։
  • Բեռները ՀայՓոստին տրամադրվում են հավաքագրված 1 կամ կախված առաքանիների քանակից՝ մի քանի, բեռնակրման համարի ներքո, որը հասանելի է լինում հաճախորդի անձնական էջի «Պատվերներ» բաժնում:
  • ՀայՓոստով առաքումը տևում է 2-5 աշխատանքային օր և առաքմանը հնարավոր է հետևել ՀայՓոստի «Հետևել առաքանուն» հատվածում «Պատրաստ է ստացման» կարգավիճակի թարմացումը տրվում է ՀայՓոստի կողմից, երբ բեռն արդեն գտնվում է համապատասխան ՓԲ-ում:
  • ՀայՓոստ ստացման վայրն ունենալու դեպքում Բոնուսից գումարն Օնէքսի հաշվին հաճախորդը չի կարող փոխանցել, դրա համար անհրաժեշտ է կապ հաստատել Օնէքսի սպասարկման բաժնի հետ։
Հաճախ տրվող հարցեր