ՕՆԷՔՍ ՍՊԸ
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺՆԻ ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐ. 1-ԻՆ ՕՐ
ՆԵՐՄՈՒԾՈՒՄ
Օնլայն գնումներ կատարելու կարգը,
սպասվող առաքանի ավելացնելու կարևորությունը,
նույնականացման խնդրով (անանուն) պատվերներ,
ընդհանուր դրույթներ ու պայմաններ։
Օնլայն գնումներ կատարելու կարգը
1
Գրանցվե՛ք Օնէքսում
Գրանցվե՛ք մեր կայքում և
անվճար ստացե՛ք առաքման հասցեներ։
2
Գրանցվե՛ք Վաճառող կայքում
Մուտք գործե՛ք վաճառող կայք և սեղմեք գրանցվելու կոճակը և լրացրեք Օնէքսի Հասցեներ բաժնի համապատասխան երկրի պահեստային հասցեն որպես Shipping address։
3
Կատարե՛ք գնումներ
Զամբյուղում ավելացրեք այն ապրանքները, որոնք ցանկանում եք գնել և սեղմեք "CHECK OUT" կոճակը՝ լրացնելով համապատասխան դաշտերը։
4
Ստացեք պատվերը Հայաստանում
Ստացե՛ք Ձեր պատվերները նախապես ընտրված Օնէքսի ստացման կետից:
ARM/MT կոդի տարբերությունը
Օդային առաքում
Եթե ցանկանում եք, որպեսզի պահեստ հասնելուց հետո Ձեր առաքանին Հայաստան առաքվի օդային տարբերակով, ապա պարտադիր է վաճառող կայքի հասցեի դաշտում ADDRESS LINE 2-ում լրացնել ARM կոդը։
Ծովային առաքում
Եթե ցանկանում եք, որպեսզի պահեստ հասնելուց հետո Ձեր առաքանին Հայաստան առաքվի ծովային տարբերակով, ապա պարտադիր է վաճառող կայքի հասցեի դաշտում ADDRESS LINE 2-ում լրացնել MT կոդը։
*Եթե պատվերը գրանցելիս նշել եք MT կոդ, սակայն վաճառող կայքի կողմից փաթեթի label-ի վրա չի նշվել այն, ապա առաքանին պահեստում մուտքագրվում է նույնականացման խնդրով։
*ADDRESS LINE 2 կոդի բացակայությամբ պատվերները համարվում են նույնականացման խնդրով, դրանք համակարգում անանուն կարգավիճակ են ստանում նույնականացվելով 1 ընդհանուր կոդով՝
Unknown ARM CODE - ARM267071
Սպասվող առաքանի ավելացնելու կարևորությունը
  • Պատվերը կատարելուց հետո, երբ վաճառողն արդեն տրամադրում է բեռնակրման համարը՝ Tracking Number, խորհուրդ է տրվում ONEX-ի անձնական էջի «Պատվերներ» բաժնի «Պատվիրված է» ենթաբաժնում ավելացնել այն որպես սպասվող նոր առաքանի, որպեսզի առաքանին արտասահմանյան պահեստ հասնելիս անմիջապես նույնականացվի հաճախորդի տվյալների հետ և ուղարկվի իր նախընտրած առաքման եղանակով։

    Անհրաժեստ է «Ավելացնել նոր պատվեր» կամ «+» կոճակի միջոցով մուտքագրել պատվերի մասին ինֆորմացիան, և ամենակարևորն ընտրել առաքման ցանկալի եղանակը, քանի որ առաքման համար հիմք է ընդունվելու տվյալ եղանակը՝ անկախ փաթեթի վրա նշված տվյալների՝ մասնավորապես ADDRESS LINE 2 կոդի։
Ընդհանուր դրույթներ ու պայմաններ
1.3 Բեռն ընդունված է համարվում այն ժամանակ, երբ պահեստում Օնէքսի աշխատակիցների կողմից Բեռն ընդունվում է, նույնականացվում և սքանավորման միջոցով մուտքագրվում է համակարգ:
Հաճախորդների կողմից հաճախ տրվող հարցեր
ՀԱՐՑՈՒՄ ԹԵՄԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ