ԱՆՎՃԱՐ, ՈՒՂԻՂ, ԱՐԱԳ ԱՌԱՔՈՒՄՆԵՐ TEMU-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ
Կատարեք գնումներ TEMU-ից և ստացեք Հայաստանում արագ և ապահով:

TEMU-ն Pinduoduo Inc.-ի օնլայն գնումների հարթակ է, որն առաջարկում է ցածր գներով լայն տեսականի՝ հագուստից և աքսեսուարներից մինչև տնային ապրանքներ, էլեկտրոնիկա և նույնիսկ ընտանի կենդանիների համար պարագաներ:


(կան պատվերներ կատարելու մինիմալ սահմանաչափեր՝ 2000, 4000, 6000, 8000, որոնք սահմանված են Թեմուի կողմից)

ONEX-Ը ԿԱՏԱՐՈՒՄ Է ՈՒՂԻՂ ԱՌԱՔՈՒՄՆԵՐ TEMU-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ
Օնէքսը համարվում է Թեմուի առաջին և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ իրականցնելով պատվերների առաքում ՝ «Ուղիղ տուն» առաքման ծառայության միջոցով։

ԻՆՉՊԵՍ ԿԱՏԱՐԵԼ ԳՆՈՒՄՆԵՐ TEMU-ԻՑ:

ԱՌԱՔՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

Բացի Առաքում տուն ծառայությունից Թեմուի հետ ունեցած համագործակցության շնորհիվ, հաճախորդն իր առաքանին կարող է ստանալ նաև Օնէքսի բոլոր լոքերներից և սպասարկման սրահներից։
Լոքեր առաքում
Լոքերը որպես ստացման վայր ընտրելու դեպքում, առաքանին լոքերում պահվում է 5 օր, այնուհետև վերադարձվում Թեմուին։
Անհրաժեշտ է նաև նշել, որ առաքանու տեղադրման 2 անհաջող փորձից հետո այն կտեղափոխվի ամենամոտ գտնվող Օնէքսի ստացման վայր, ինչի մասին հաճախորդը ծանուցվում է։
Օնէքսի ստացման վայրից մինչև 2 օրվա ընթացքում առաքանին չստանալու դեպքում այն կվերադարձվի Թեմուին։



Սպասարկման սրահ
Օնէքսի սպասարկամ սրահը որպես ստացման վայր ընտրելու դեպքում, առաքանին ստացման վայր հասնելուն պես ՍՄՍ հաղորդագրության միջոցով հաճախորդին ուղարկվում է թվային կոդ, որն անհրաժեշտ է առաքանին ստանալիս։
Առաքանին ստացման վայրում պահվում է 7 օր, այնուհետև վերադրձվում Թեմուին։
Դեպի մարզ առաքում
Մարզերում առաքում տուն ծառայությունը կատարվում է մի քանի մոտեցմամբ 7 օրվա ընթացքում։
Մարզերում նույնպես հաճախորդը կարող է պատվերը ստանալ Լոքերների կամ Օնէքսի սպասարկման սրահների միջոցով։
Առաքանին մարզի լոքերում պահվում է
5 օր, իսկ սպասարկման սրահում՝ 6 օր, այնուհետև վերադրձվում Թեմուին։
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
!
«Օնէքս» ընկերությունը չի կրում որևէ պատասխանատվություն ձեռբերված ապրանքի համապատասխանության, որակի, չափի, գույնի, սարքինության, ամբողջականության և այլնի համար:
Այս դեպքում Հաճախորդն իր պահանջները ներկայացնում է անմիջականորեն Թեմու կայքին։
Թեմու կայքից պատվերներ կատարելիս Հաճախորդը հանդիսանում է Թեմուի հաճախորդը, այլ ոչ Օնէքսի, և անգամ պատվերի կորստի դեպքում հաճախորդը պարտավոր է դիմել Թեմու կայքին։