ONEX ՍԵՐՎԻՍ
ԱԿԱԴԵՄԻԱ
Դասընթացների սկիզբ՝ հոկտեմբերի 18
  • Հոկտեմբերի 18
    Դասընթացների սկիզբ
  • Ցիտադել Բիզնես Կենտրոն
    Անցակցման վայր
  • Անվճար
    Մասնակցության արժեք
Ծրագրի նպատակը
  • վերափոխել սերվիսի ոլորտում աշխատանքի վերաբերյալ առկա կարծրատիպերը՝ ցույց տալով, որ այն շատ հմտություններ պահանջող բարդ մասնագիտություն է, որը պետք է սովորել և անդադար վերապատրաստվել
  • նպաստել ոլորտում գրագետ մասնագետների քանակի աճին
  • հնարավորություն ընձեռել լավագույն մասնակիցներին միանալ Օնէքս թիմին, ինչպես նաև ուղղորդել այլ ընկերություններ
Մասնակցության պայմաններ
Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր՝

  • Հետաքրքրված են սպասարկման ոլորտով և սիրում են հաղորդակցվել։
  • Ցանկանում են ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ սպասարկման ոլորտում։
  • Պատրաստ են շաբաթական 3 անգամ երեկոյան ժամերին մասնակցել դասընթացների՝ առկա ձևաչափով:
  • Հանդիսանում են 18 տարեկանից բարձր քաղաքացիներ։
  • Ցանկություն ունեն աշխատելու ONEX-ի սպասարկման թիմում։
ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Ծրագիրը բաղկացած է 2 մասից
Տեսական մաս
  • Սպասարկման ոլորտի առանձնահատկություններ
  • Հաճախորդների տեսակներ
  • «WOW SERVICE»
  • Բողոքների հետ աշխատանք
  • Էմոցիոնալ ինտելեկտ
  • Հաղորդակցման հմտություններ
Գործնական մաս
  • ONEX-ի իրական քեյսերի վերլուծություն և խնդիրների լուծման տարբերակների քննարկում
  • Սիմուլացիոն վարժությունների, դերախաղերի իրականացում
  • ONEX զանգերի կենտրոնին բնորոշ ընթացակարգերի ներկայացում

2 փուլերի ավարտին ONEX ընկերությունը մասնակիցների հետ կիրականացնի վերջնական թեստավորում, իսկ լավագույնս դրսևորած թեկնածուները կմիանան ONEX թիմին։

Ծրագրի արդյունքում մասնակիցները կզինվեն ոլորտում անհրաժեշտ գիտելիքներով և պրակտիկ հմտություններով՝ պահանջված մասնագետ դառնալով աշխատաշուկայում։


Անգամ չընտրված մասնակիցների համար լավ հնարավորություն է ձեռք բերել հմտություններ ու գիտելիքներ, որոնց շնորհիվ հեշտությամբ կգտնեն այլ աշխատանքներ։


Ծրագրի ավարտից հետո բոլոր մասնակիցները կստանան հավաստագիր։

ՖԼՈՐԱ ԱԹՈՅԱՆ

Դասընթացավար

  • 2014 թ․-ից աշխատում է մարքեթինգի, PR-ի և սպասարկման ոլորտում (Հայաստան, ՌԴ և ԱՄԷ)։
  • Ստեղծել է The Art of Customer Service դասընթացը՝ նախատեսված ընկերությունների մենեջմենթի և սպասարկող անձնակազմի համար: Դասընթացին մասնակցել է 1000-ից ավել մարդ։
  • Հեղինակային Become A Marketer դասընթացը ստեղծվել է 2020 թ․-ին և անցկացվել է Հայաստանում 14 անգամ։ Այնուհետև ստեղծվել է Become A Marketer LEVEL UP-ը, որը մեծ հաջողություն ունեցավ, ինչի արդյունքում այն անցկացվել է նաև Աբու Դաբիում:
  • Դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում «Մարքեթինգը տուրիզմում» առարկան:
Ծրագրի
մանրամասներ
Եթե ունեք այլ հարցեր, գրեք մեզ
[email protected]
Հաջողության պատմություններ