Ըստ մաքսային օրենքի՝
ONEX-ի համակարգում նախապես անհրաժեշտ է հայտարարագրել առաքանու գինը: Մաքսատանը զննման ընթացքում, եթե մաքսավորների համար այլ հարցեր չեն առաջանում, ապա առաքանին տրամադրվում է մեզ ու փոխադրվում հաճախորդի հիմնական ստացման վայր։
Մաքսավճարը հնարավոր է վճարել՝
Առաքանիները ՀՀ ժամանելուն պես անցնում են մաքսային զննում, որը իրականացվում է
ՀՀ Արևմտյան Մաքսատուն-Վարչությունում:
Մաքսային զննման ժամանակ Օնէքս ընկերության աշխատակիցները համարվում են հաճախորդի լիազորված անձիք, որոնք մաքսային զննման գործընթացում ապահովում են անխնդիր աշխատանք։
Ֆիզիկական անձանց բեռները դուրս են բերվում մաքսատնից և հանձնվում հասցեատերերին այն դեպքերում, եթե մաքսային մարմինների կողմից չեն պահանջում հավելյալ զննում մի քանի պատճառներից ելնելով։
Առաքանիները մնում են մաքսատանը հետևյալ պատճառներով՝
Նման դեպքերում Օնէքսը փորձ կատարում է բեռները մաքսատնից դուրս բերելու, սակայն վերջնական որոշումը կայացնում են մաքսավորները: Փորձը կարող է տևել 5-10 աշխ․ օր, որից հետո Օնէքսը տեղեկացնում է մաքսատան որոշման մասին էլ․ նամակի միջոցով:
Տիրազուրկ է համարվում այն բեռը, որը չի ունենում սեփականատեր, ստացող անձ կամ որի սեփականատերը անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից։
Բեռի տիրազուրկ ճանաչման համար կարող են դիմել միայն Չինաստանից և ԱՄՆ-ից ներմուծված բեռների պարագայում։ Հարկ է նշել, որ երկուսի դեպքում էլ բեռներն արտահանվում են ԱՄՆ։Առաքանին տիրազուրկ կարող է համարվել հօգուտ պետության կամ ետ վերադարձի նպատակով։