Թրեյնինգներ սպասարկման բաժնում աշխատանքի համար

Թրեյնինգների մասին

Սպասարկման բաժնում աշխատանքի անցնելիս հարցազրուցային փուլերը հաջողությամբ անցած թեկնածուներն անցնում են երկշաբաթյա թրեյնինգներ, որի ընթացքում մանրամասն ինֆորմացիա են ստանում Օնէքս ընկերության, մշակույթի, Օնէքսի կողմից տրամադրվող հիմնական ծառայությունների, սպասարկման բաժնում օգտագործվող CRM համակարգերի, ընդունված սպասարկման նորմերի վերաբերյալ։

2-րդ շաբաթում մենթորների հետ հաճախորդների իրական քեյսերի վերաբերյալ աշխատանքն օգնում է պրակտիկ օգտագործել ստացած գիտելիքներն ու էլ ավելի հիմնային պատկերացում կազմել սպասարկման թիմում աշխատանքի վերաբերյալ։

Թրեյնինգների փուլը հաջողությամբ անցած մասնակիցները միանում են Օնէքս թիմին, սակայն թրեյնիգներն ու անհատական ուղորդումները շարունակվում են նաև աշխատանքի անցնելուց հետո՝ ապահովելով աշխատակցի հմտությունների անընդհատ զարգացումը։

1-ին շաբաթ
Օնլայն գնումներ կատարելու կարգը,
Ընդհանուր դրույթներ ու պայմաններ
Արտասահմանյան պահեստներ,
Քաշի հաշվարկ,
Ստացման վայրեր և եղանակներ

Արտահանում,
Prime կարգավիճակ,
Սմարթ ծառայություններ
Ուղիղ համագործակցություններ,
Գնիր իմ փոխարեն ծառայություն,
Նյու Յորքից ՀՀ ծանրոցների առաքում
Հայտարարագրում,
Մաքսավճար,
Մաքսային զննում,
Տիրազուրկ
Իրավաբանական անձ,
Մեծածախի հարցում,
Կորպորատիվ ծառայություններ,
Պահման վճար
2-րդ շաբաթ
CRM համակարգերի ծանոթացում
Գործնական զանգեր
Թեգերի ուսումնասիրում
Ֆայլերի հետ աշխատանք
Գործնական քեյսերի վերլուծություն
Բաժինների հետ ծանոթացում և հաղորդակցում
Թրեյնինգների արդյունքների ամփոփում
Տեսական թրեյնինգների արդյունքում թեկնածուներն անցնում են թեստավորում բաղկացած Օնէքսի ծառայությունների, սպասարկման ոլորտի նորմերի վերաբերյալ 35 հարցից։
Հարցերին նվազագույն 70%-ով ճիշտ պատասխանած թեկնածուները, հաշվի առնելով նաև թրեինինգավարների անհատական ֆիդբեքերը, սկսում են մեկշաբաթյա գործնական թրեյնինգներ։
Գործնական թրեյնինգների ընթացքում գնահատվում են թեկնածուների տեսականում յուրացրած ինֆորմացիան գործնականում լավ կիրառելու, արագ կողմնորոշվելու, հաղորդակցման և խնդիրների լուծման հմտությունները։
Տեսական և գործնական փուլերը հաջողությամբ անցած թեկնածուները սկսում են երկշաբաթյա աշխատանքային փորձաշրջան։
Թրեյնինգներն անցկացնում են՝
  • Լիլիթ Կարապետյան
    Որակի վերահսկման մասնագետ
  • Աննա Կարապետյան
    Որակի վերահսկման մասնագետ
Շնորհակալ կլինենք, եթե թրեյնինգների ավարտին կիսվես քո կարծիքով ։)