Macy'c, Ralph Lauren, Apple և բազմաթիվ այլ կայքեր, որոնք չեն ընդունում հայկական քարտեր և/կամ չեն առաքում պահեստային հասցեներ, հիմա արդեն հասանելի են։
Գնումներ կատարելԱՌԱՆՑ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ այդ կայքերում
Անհրաժեշտ է գրանցվել միայն ONEX-ում, և հնարավորություն կունենաք գնումներ կատարել բազմաթիվ օնլայն խանութներից։
Գնել ՀԵՇՏ և ԱՐԱԳ
Պարզ և հասկանալի քայլերի հաջորդականությունը կխնայի ձեր թանկագին ժամանակը։
Հայտը հնարավոր է ուղարկել միայն վեբ տարբերակով՝ «Գնիր իմ փոխարեն» բաժնից։
Մեկ հայտով հնարավոր է ուղարկել առավելագույնը 10 հղում։
«Գնիր իմ փոխարեն» ծառայության արժեքը ներառում է՝
Ապրանքի արժեքը
Ծառայության միջնորդավճարը
Ներքին առաքման արժեքը (եթե առկա է)
Հարկեր (եթե պահանջվում է)
Ծառայության արժեքը չի ներառում՝
Բեռնափոխադրման արժեքը
Մաքսավճարը, որը առաջանալու է առաքանու ՀՀ հասնելուց հետո
ԻՆՉՊԵՍ ՀԱՅՏ ՈՒՂԱՐԿԵԼ
Հաճախորդը մուտք է գործում նախընտրելի կայք, ընտրում ցանկալի ապրանքը(ները)։
Հաճախորդը մուտք է գործում Օնէքս-ի անձնական հաշիվ, ընտրում «Գնիր իմ փոխարեն» ծառայությունը, լրացնում համապատասխան դաշտերը։
«Հաստատել գնումը» սեղմելուց հետո աշխատակիցը ստանում է հայտը, ստուգումը իրականացնում նշված ժամանակահատվածում։
Աշխատակիցը կատարում է պատվերի հաշվարկը, նշելով՝ տարադրամի անկանխիկ փոխարժեքը, ներքին առաքման արժեքը և միջնորդավճարը։ Միջնորդավճարը կախված է կայքի հատուկ կամ հասարակ լինելուց ցանկալի է այս հարցը պարբերաբար ճշտել գնումների բաժնի աշխատակցից, քանի որ ցանկը պարբերաբար փոփոխվում է։
Ծառայության արժեքը կազմում է ապրանքի արժեքի 5% տոկոսը, բայց ոչ պակաս քան 2.000 դրամ:
Հատուկ խանութների դեպքում ծառայության արժեքը կազմում է 10%, բայց ոչ պակաս, քան 4000 դրամը:ՌԴ-ից պատվերների դեպքում ծառայության արժեքը կազմում է 12%, բայց ոչ պակաս, քան 4000 դրամը։
Prime կարգավիճակ ունեցող հաճախորդների համար ծառայության արժեքը կազմում է համապատասխանաբար 3%, 8% և 10%։
Հաշվարկը կատարելուց հետո աշխատակիցը ուղարկում է հայտը հաստատման։
Հաճախորդը կարող է հաստատել կամ մերժել առաջարկը։ Հաստատելու համար պետք է սեղմի «Հաստատել» կոճակը և ընտրի վճարման եղանակը։
Վճարումը կատարելուց և պատվերը հաստատելուց հետո, աշխատակիցը տեսնում է հայտի հաստատված կարգավիճակը։
Հաստատված հայտի գնումը կատարվում է 24 ժամվա ընթացքում։
Հայտերն ունենում են հետևյալ կարգավիճակները՝
Ստուգվում է
Հայտերը մեր կողմից ստուգվում են 1-2 աշխատանքային ժամվա ընթացքում (տևողությունը կարող է փոխվել տվյալ բաժնի ծանրաբեռնվածությունից կախված, օր․՝ Սև ուրբաթի կամ նախատոնական օրերին)
Անհրաժեշտ է հաստատել
Գնման մասնագետը հաշվարկել ու պատասխանել է հաճախորդին, սպասում ենք իր կողմից հաստատմանը, որպեսզի գնումը կատարենք
Հաստատված է
Հաստատումն ունելուց հետո գնումը մեր կողմից կատարվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում (հաստատելու պահին հաշվին պետք է լինի առկա հայտի ընդհանուր արժեքի չափով գումար)
Գնված է
Գնումն արդեն կատարված է, սպասում ենք վաճառողը տրամադրի բեռնակրման համարը, որպեսզի հաճախորդի էջում ավելացնենք այն սպասվող առաքանի իր նախընտրած առաքման եղանակով։
Առաքանին առաքված է
Երբ առաքանին կայքի կողմից տրամադրված բեռնակրման համարով առաքվում է, իսկ մեր պահեստում սկանավորմամբ ընդունվում ու նույնականանում է, հաճախորդի էջում այն ստանում է «Հասել է պահեստ» կարգավիճակն, իսկ ադմինում հայտի կարգավիճակը փոխվում է «Առաքանին առաքված է»
Մերժված է․
Մերժման պատճառներ կարող են լինել՝
Տվյալ կայքից հնարավոր չէ գնում կատարել
Այս պահին տվյալ կայքի հետ առկա է խնդիր
Խնդրում ենք ընտրել ճիշտ պահեստ (օր․ ուղարկվել է Ամերիկյան Ամազոնից հղում, սակայն որպես պահեստ ընտրվել է Դուբայը)
Խնդրում ենք ընտրել ճիշտ պահեստ (օր․ ուղարկվել է Ամերիկյան Ամազոնից հղում, սակայն որպես պահեստ ընտրվել է Դուբայը)
Ապրանքն այլևս հասանելի չէ
Խնդրում ենք նշել հստակ գույն/չափս/մոդել
Խնդրում ենք ուղարկել կոնկրետ ապրանքի հղում (երբ ուղարկված է լինում օր․ կայքի հիմնական էջի, զամբյուղի կամ լրիվ այլ կայքից հղում)
Արգելված ապրանքատեսակ (տվյալ ապրանքատեսակը ընտրված պահեստային հասցեով առաքման համար հանդիսանում է արգելված և ենթակա չէ փոխադրման)
Այս պահին առկա է միայն x քանակություն (օր․ հայտում քանակը նշված է եղել 10, սակայն այս պահին կայքում առկա է 5 հատ տվյալ ապրանքից)
Կրկնակի հարցում
Կայքը չեղարկել է պատվերը
Մերժվել է Ձեր կողմից
«Գնիր իմ փոխարեն» ծառայության հայտերի կարգավիճակները ստուգելու համար օգտվում ենք ադմինի «Buy For Me» բաժնից։
Full Name
ARM code-ով հնարավոր է փնտրել տվյալ հաճախորդի բոլոր հայտերը
URL
Ուղարկված հղումն է
Name
Red shoes դաշտում գրված նշումն է
Price
Այն գումարը, որը հաճախորդն է նշել հայտն ուղարկելիս
Quantity
Քանակը
Comment
Նշումներ, պրոմոկոդ
Cancel Message
Մերժման պատճառը
Rate
Կուրսը, որով հաշվարկվել է հայտը (հիմնականում հաշվարկվում է Ամերիա կամ Ինեկո բանկի անկանխիկ կուրսով)
Price Confirmed
Այն արժեքն է, որը մեր աշխատակիցն է տեսնում հայտը հաշվարկելիս
Shipping Price
Ներքին առաքման գումար և/կամ մաքսավճար
Commission
Ծառայության միջնորդավճարն է
Total Price
Հայտի ամբողջական արժեքն է
Buy At
Գնման ամսաթիվն ու ժամն է
Updated At
Վերջին թարմացումների ամսաթիվն ու ժամն է, որոնք խակված հայտի կարգավիճակից փոխվում են (հաշվարկման / վերահաշվարկման / հաստատման / գնման / մերժման ամսաթվերն ու ժամերն են)
Created At
Հաճախորդի կողմից հայտն ուղարկելու ամսաթիվն ու ժամն է