Փաստաթղթերի, ծանրոցների և բեռների առաքում ՀՀ-ից դեպի ԱՄՆ ցանկացած հասցե Օնլայն գնումների վերադարձ
Արտահանում ՀՀ ից դեպի ԱՄՆ կատարվում է 2 փուլով՝ ՀՀ ից Դելավեր պահեստ, և Դելավերի պահեստից դեպի վերջնահասցե: ՀՀ ից Դելավերի պահեստ ուղարկման արժեքը 1կգ համար 6000 դրամ է գումարվում է 2000 դրամ ֆիքսված վճարը (ծառայության համար), իսկ Դելավերից հաճախորդի տված վերջնահասցե ուղարկելու համար հարկավոր է ապրանքի քաշը, 3 կողմերի չափսերը, Zip code
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
5-10 աշխ. օր (մինչև Դելավերի մեր պահեստ) + ԱՄՆ-ի ներսում առաքման ժամկետը
1 ԿԳ ՍԱԿԱԳԻՆ
6.000 դր
ՖԻՔՍՎԱԾ ՎՃԱՐ
2.000 դր
*Նշված պայմանները գործում են մինչև Դելավերի մեր պահեստ (1622 E Ayre Street, Wilmington, Delaware, 19804) առաքման համար: Այլ հասցե առաքման դեպքում ավելանում է նաև ԱՄՆ-ի ներսում առաքման ժամկետը և արժեքը: Այն ճշտելու համար անհրաժեշտ է տրամադրել առաքման հասցեի ZIP կոդը, առաքանու քաշը և չափսերը:
Քաշի հաշվարկ
Քաշի հաշվարկման ժամանակ հաշվի է առնվում բեռի փաստացի և ծավալային քաշերից առավելագույնը: Կլորացումը կատարվում է 0.5 կգ-ի ճշտությամբ դեպի վերև, մինիմալը՝ 1 կգ:
Քաշի հաշվարկի օրինակներ
0.7 կգ-ի դեպքում կհաշվարկվի 1 կգ - 8.000 դր
1.4 կգ-ի դեպքում կհաշվարկվի 1.5 կգ - 11.000 դր
Դելավերի պահեստից վերջնահասցե առաքման արժեքը կարող ենք հաշվարկել հետևյալ կայքի միջոցով՝ https://vipparcel.com/