Main Profile ադմինը հանդիսանում է հաճախորդին արագ նույնականացնելու միջոց։
Նկարում տեսանելի է, որ ունենք 3 պատուհան, որ օգնում է զանգի ընթացքում, մինչ հաճախորդից տվյաներ վերցնելը, ինքնուրույն հեռախոսահամարի միջոցով արագ նույնականացնել օգտատիրոջը, նաև կօգնի կանխատեսել հաճախորդի դիմելու պատճառը՝ էապես պակասեցնելով ավելորդ հարցերն ու կրճատելով հաճախորդի սպասարկման տևողությունը։ 1․ search by ARM code 2. search by Phone 3. search by Tracking
Հաճախորդին նույնականացնելուց հետո, տեսնում ենք հետևյալ պատկերը՝ նշվում է, թե քանի տարի է Օնէքսի օգտատեր է, հիմնականում որ երկրներից է գնում կատարում, ընդհանուր ինչք քանակությամբ պատվերներ է կատարել X տարիների ընթացքում։ Տեսանելի է հաճախորդի կոնտակտային տվյալները, ստացողների քանակը, հիմնական ստացման վայրը և անձնագրային տվյալները։
Արդեն առաջացած խնդիրների ընթացքի կամ դիտարկման համար այդ ամենին ևս կարևոր է ուշադրություն դարձնել, իսկ հաճախ նաև շեշտել բառերով ՝ - հաշվի առնելով, որ մեր X տարվա հաճախորդն եք - տեսնում ենք, որ հաճախ եք պատվերներ կատարում մեր ընկերությամբ և այլ արտահայտություններ, որոնք ցույց կտան ընկերության շահագրգռվածությունը տվյալ օգտատիրոջ խնդրին հրատապ լուծում տալու հարցում։
Հաճախորդին հնարավոր է նույնականացնել ՝
Search by ARM code
ARM կոդով, որը հնարավոր է արդեն նույնականացրած լինի Ladesky-ը կամ որը տրամադրում է օգտատերը։
Search by Phone
ARM կոդ չտրամադրելու պարագայում իրեն առաջարկում ենք նույնականացնել այն հեռախոսահամարով, որով գրանցված է Օնէքսում։
Search by Tracking դաշտում մուտքագրելով առաքանու բեռնակրման համարը, մեր առջև կարող են բացվել մի քանի էջեր, կախված առաքանու կարգավիճակից։ Օրինակները մի քանիսն են․
Օգտատիրոջը նույնականացնելուց հետո կարող ենք տեսնել "Attention" բաժինը։ Այստեղ հիմնականում երևում են այն առաքանիները, որոնց համար հավանական է օգտատերը կապվել է մեզ հետ։
2 . Եթե առաքանին կցված է օգտատիրոջ էջին, ապա բացվում է իր էջը և երևում է տվյալ առաքանու կարգավիճակը (պահեստում է, ճանաարհին է, ՀՀ-ում է կամ ստացված է)
Չնույնականացված բեռներ
Հնարավոր է հաճախորդը տրամադրի բեռնակրման համար և բացվի Unknown ARM267071 կոդով էջ, ինչը կնշանակի, որ
բեռի վրա չի եղել Հասցե 2-ը, որպեսզի առաքանին կցվի օգտատիրոջ էջին
նախքան տվյալ առաքանու արտասահմանյան պահեստում սքանավորումը բեռնակրման համարը հաճախորդի կողմից Օնէքսի անձնական էջում ավելացված չի եղել որպես սպասվող առաքանի։
Նման դեպքում, կախված առաքանին փոխադրման որ փուլում է գտնվում, կցում ենք օգտատիրոջ էջին։
1
At warehouse և On the way կարգավիճակների դեպքում
At warehouse և On the way կարգավիճակների դեպքում հնարավոր է https://onex.am/admin/- ով կցել հաճախորդի էջին։
2
Orderstatus 3 և In Armenia կարգավիճակների դեպքում
Orderstatus 3 և In Armenia կարգավիճակների դեպքում նույնականացման համար տվյալները փոխանցվում են Ցիտադելի պահեստին համապատասխան ֆայլերով։
Այսինքն և Բացառությամբ ԱՄՆ ու Չինաստանի՝ մնացած բոլոր երկրների նույնականացման խնդրով առաքանիների դեպքում համակարգում արտացոլվում է հետևյալ ինֆորմացիան։
Main Profile-ը հնարավորություն է տալիս նաև տեսնելու առաքանու համար առաջացած մաքսավճարի չափը։ Մաքսավճարը վճարելուց հետո առաքանու կարգավիճակը փոխվում է և մաքսավճարի չափը անհետանում։