Full name դաշտում գրելով օգտատիրոջ ARM code-ը տեսնում ենք՝
հաճախորդի գրանցման կամ բնակության հասցեն
անձնագրային տվյալներ
կոնտակտային տվյալներ
այն ամսաթիվը, թե երբ է գրանցվել Օնէքսում
հիմնական ստացման վայրը
PRIME կարգավիճակ
Company (կազմակերպություն) կարգավիճակ
կազմակերպության դեպքում Company TAX դաշտը՝ ՀՎՀՀ-ն, որով հետագայում դուրս են գրվում հաշիվներ
Եթե Full name դաշտում մուտքագրենք օգտատիրոջ անունը և ազգանունը առանց ARM code-ի, ապա կտեսնենք համակարգում գրանցված նույն անուն և ազգանունը ունեցող բոլոր օգտատերերի տվյալները։ Օգտատիրոջը կարող ենք նույնականացնել նաև հեռախոսահամարի միջոցով այն մուտքագրելով Phone դաշտում։ Այս կերպ կտեսնենք, թե տվյալ հեռախոսահամարով օգտատերը քանի անգամ է գրանցվել Օնէքսում և քանի էջ ունի։ Նույնականացումը նաև կատարվում է էլ․ հասցեի միջոցով։ Մուտքագրում ենք Email դաշտում։ Ի տարբերություն հեռախոսահամարի, էլ․ հասցեով օգտատերը Օնէքսում կարող է գրանցվել 1 անգամ։
Օրինակ նկարում ցուցադրված դեպքում Nazik Avetisyan անուն և ազգանունով ունենք 3 օգտատեր գրանցված։