PINDUODUO X ONEX
ՈՒՂԻՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
ՆՈՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
PINDUODUO-Ի ՄԱՍԻՆ
Pinduoduo-ն օնլայն գնումների հավելված է, որը հիմնված է «թիմային գնումների» վրա, որտեղ հաճախորդները կարող են ստեղծել «գնումների թիմ»՝ ապրանքի ավելի լավ գին ստանալու համար: Որքան մեծ է գնումների թիմը, այնքան մեծ է զեղչը:

Pinduoduo-ի օգտատերերը կարող են նաև վաստակել անվճար առաքում, անվճար ապրանքներ և այլ պարգևներ՝ խաղեր խաղալով և մասնակցելով մրցույթների։
Այլևս անհրաժեշտ չէ լրացնել Չինաստանի պահեստի հասցեն Pinduoduo-ից գնումներ կատարելու համար։
(սակայն պատվերներ կատարելու նախկին տարբերակը ևս գործում է)

Լրացրեք ձեր Հայաստանի բնակության հասցեն, ընտրեք ձեզ ամենամոտ գտնվող ONEX ստացման վայրը և մենք կառաքենք ձեր պատվերը այնտեղ՝ արագ և ապահով։

Գործում է նաև «Առաքում տուն» ծառայությունը։
ԱՌԱՎԵԼՈՒՅԹՈՒՆՆԵՐԸ
Onex X Pinduoduo ուղիղ համագործակցության արդյունքում կունենաք հետևյալ առավելությունները․
  • Անմիջապես Pinduoduo կայքի ներսից ընտրել Ձեզ հարմար հայաստանյան Onex 733 ստացման վայրերից մեկը (իրական ամենամեծ ծածկույթը ՀՀ-ում) կամ ստանալ պատվերները «Առաքում տուն» ծառայության միջոցով
  • Onex-ի Չինաստանի պահեստը արդեն աշխատում է շաբաթական 7 օր
  • Պատվերների ուղարկումը կազմակերպվում է շաբաթական 3 անգամ
  • Շուտով Pinduoduo կայքից կկարողանաք օգտվել հայերեն կամ ռուսերեն տարբերակներով, ինչը կհեշտացնի Ձեր օնլայն գնումների ընթացքը
  • Այլևս կարիք չկա հայտարարագրել պատվեր(ներ)ի արժեքները և մանրամասները, ամբողջական ինֆորմացիան ավտոմատ փոխանցվում է Onex-ին Pinduoduo-ի կողմից։
PINDUODUO X ONEX
PDD Admin Tutorial
Պինդուոդուո կայքից ուղիղ համագործակցությամբ գնված առաքանիների ինֆորմացիան ստուգելու համար Օնէքսը ստեղծել է ներքին ծրագիր, որը թույլ է տալիս աշխատակիցներին տեսնելու հաճախորդի բեռի կարգավիճակը ըստ բեռնային համարի, հեռախոսահամարի նաև անուն ազգանունի:


Ծրագիրը հնարավորություն է տալիս տեսնելու հետևյալ ինֆորմացին՝
  • Հաճախորդի տվյալները
    Օգտահամար, անուն ազգանուն, հեռախոսահամար,
  • Pickup point
    Հիմնական ստացման վայրը՝ այն վայր, որը հաճախորդը ընտրում է պատվերի ստացման համար,
  • Delivery type
    Առաքման տեսակ (առաքում տուն կամ ընտրություն՝ լոքեր, գրասենյակ, Հայփոստ),
  • Delivery status
    Պատվերի կարգավիճակ (սպասվում է, պահեստում է, մեր-ժված է, ճանապարհին է, մաքսատանն է, մաքսային զննումը ավարտվել է, պատրաստ է ստացման, ստացված է),
  • Parcel name
    Բեռնաքանկի անունը,
  • Weight
    Պատվերի փաստացի քաշը,
  • V Weight
    Պատվերի ծավալային քաշը,
  • Cost
    Բեռնափոխադրման արժեքը,
  • View code
    Հայաստանում, պատրաստ է ստացման կարգավիճակը ստանալուց հետո հաճախորդին ուղարկվում է վճարման կոդ, որը կարող ենք տեսնել այս հատվածում,
  • Payment status
    Պատվերի վճարման կարգավիճակ. Paid (կանաչ գույնով) և Unpaid (կարմիր գույնով) նշումները օգնում են հասկանալ վճարման առկայությանը կամ բացակայությանը:
Այս բոլոր գործիքները ունեն իրենց համապատասխան դաշտերը և ունենալով այս ինֆորմացիաներից որևէ մեկը, կարող ենք համապատասխան դաշտում փնտրել և գտնել տվյալներ։

Pinduoduo Admin մուտք գործել կարող եք հետևյալ հղումով՝