ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ՌԴ-ԻՑ
ՌԴ-ից ներմուծման համար 3 տարբերակ կա՝
  • 1
    Օնէքսի Մոսկվայի պահեստի միջոցով
  • 2
    Pick up ծառայություն
  • 3
    Pony բեռներ
Օնէքսի Մոսկվայի պահեստի միջոցով
Հիմնականում նախատեսված է օնլայն գնումների համար, սակայն ֆիզ․ անձը ևս կարող է բեռ մոտեցնել՝ նշելով ստացողի ARM կոդը։
  • Մոսկվայի պահեստ առաքման դեպքում առաքման արժեքը հաշվարկվում է ըստ բեռի փաստացի քաշի, բացառությամբ գերծավալային քաշով բեռների: Գերծավալային բեռը համարվում է այն դեպքում, երբ 3 կողմերի գումարը 150սմ և ավել է, միաժամանակ ծավալային քաշը առնվազն 2 անգամ գերազանցում է փաստացին։
  • Փոխադրման մինիմալ սակագինն է մինչև 0,5 կգ - 1000դր, յուրաքանչյուր կգ հաշվարկվում է 2000դր։
  • ՌԴ պահեստը աշխատում է երկ-ուրբ 09։00-18։00:
  • Օնլայն գնումներ կատարելիս հարկավոր է որպես ստացող նշել պահեստի աշխատակցին՝ Диана Капитонова , քանի որ որոշ կայքեր առաքելիս պահանջում են ներկայացնել ստացողի անձնագիրը։
  • ՌԴ պահեստի միջոցով գնումներ կարող են կատարել այն կայքերից, որոնք ունեն օնլայն վճարում և курьерская доставка, ինչպես նաև գտնվում են ՌԴ տարածքում։ Գնում կատարելիս հարկավոր է ընտրել առաքման համար միայն курьерская доставка տարբերակը, самовывоз, Почта России տարբերակները չընտրել։
  • 3-րդ երկրից (Չինաստան, Իտալիա ևն) ՌԴ հասցեի միջոցով գնում կատարել խորհուրդ չենք տալիս, քանի որ առաքանին հաճախ ստանդարտ տարբերակով առաքվում է մինչև փոստային բաժանմունք, ինչպես նաև ՌԴ ներսում կարող է մաքսավճար առաջանալ։
  • AliExpress, Shein կայքերից ցանկալի է գնումներ կատարել ԱՄՆ հասցեի միջոցով, ոչ՝ Ռուսաստանի, քանի որ պատվերը հիմնականում ստանդարտ տարբերակով առաքվում է մինչև փոստային բաժանմունք։
Pick up ծառայություն
ՌԴ գրեթե ցանկացած կետից կարող ենք գրանցել պատվեր, որպեսզի առաքիչ մոտենա նշված հասցեով բեռը վերցնի Հայաստան ուղարկման համար։
  • Պատվեր գրանցելուց հետո առաքիչ մոտենում է 1-2 աշխ․ օրում (որոշ կետեր՝ 3-4 աշխ․ օրում)։
  • Բեռը Մոսկվայից վերցնելուց հետո դեպի ՀՀ առաքման ժամկետը 2-5աշխ․ օր է, ՌԴ այլ կետից միջին ժամկետը՝ 5-7 աշխ․ օր։
  • Այս պահին մինչ հայտը գրանցելը պարտադիր է լրացնել ինվոյս, Pony Express-ի մաքսային բաժնից ինվոյսի հիման վրա հաստատում ստանալուց հետո միայն կարող ենք գրանցել հայտը։
  • Հայտի գրանցման համար անհրաժեշտ է ուղարկել ինֆորմացիան մեր էլ․ հասցեին նշելով ուղարկող և ստացող կողմերի տվյալները (անուն ազգանուն, հասցե, հեռախոսահամար) և բեռի նկարագրությունը՝ ինչ է իրենից ներկայացնում, քաշը, չափերը։
  • Առաքչի ծառայության արժեքն է 5000դր + 2000դր/կգ։
Pony բեռներ
ՌԴ-ում ուղարկող կողմը արդեն կատարել է բոլոր վճարումները, Հայաստան ժամանելուց հետո ստացողի հետ կապ ենք հաստատում առաքման կամ գրասենյակից հանձնման համար։ Ստացողը որևէ վճարում չի կատարում։
ՌԴ-ից ներմուծման համար ԱՐԳԵԼՎԱԾ բեռներ
  • Աէրոզոլ, բալոն
  • Հեղուկ (սպիրտ պարունակող) բեռներ
  • Հզոր մարտկոցով բեռներ
  • Զենք/զենքի մաս
  • Օծանելիք
  • Բժշկական նշանակության բեռներ
  • Այս պահին ՌԴ-ից արտահանման սահմանափակումներով պայմանավորված արգելված բեռների ցանկը ընդլայնվել է (հիմնականում տեխնիկային վերաբերող ապրանքներն են արգելված՝ հեռախոս, հեռուստացույց, մարտկոցներ ևն)։ Ցանկալի է մինչ գնում կատարելը ճշտել մեզ հետ՝ արդյոք այս պահին տվյալ ապրանքը հնարավոր է փոխադրել ՌԴ-ից։
Մաքսավճար
ՌԴ-ից ներմուծման դեպքում արժեքից կախված մաքսավճար չի առաջանում, քանի որ գտնվում ենք միևնույն մաքսային գոտում։
Սակայն մաքսատունը կարող է պահել բեռը, եթե տեսակը դիտարկի ոչ ֆիզ․ անձի օգտագործման ենթակա, կամ քանակը՝ առևտրային քանակ։ Եթե բեռը պահվում է մաքսատանը, անհրաժեշտ է, որպեսզի ստացողը մոտենա մաքսատուն մեր կողմից տրամադրված փաստաթղթերով՝ նախապես վճարելով բեռնափոխադրման արժեքը։


Իրավաբանական անձ
Որպես իրավաբանական անձ ներմուծում իրականացնելու համար բեռի հետ պետք է լինի օրիգինալ կնքված ինվոյս ։ Իրավաբանական անձանց հաշիվ է դուրս գրվում։