ONEX X Pony Express
ՌԴ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ
Մինչև Մոսկվա արտահանումը կատարվում է միայն օդային ճանապարհով։ Առաքումը ՌԴ-ում կատարվում է մինչև հասցե, բացառությամբ որոշ ծայրամասային կետերի, որտեղ առաքումը կատարվում է մինչև փոստային բաժանմունք։
Բեռի ՌԴ արտահանման կարգը
Բեռի արտահանման համար իրականացնում ենք անվճար վերափաթեթավորում, կարող ենք մոտենալ և բեռը վերցնել հաճախորդի նշած հասցեից (միայն Երևանի տարածքում) – պատվեր գրանցելիս առաքիչը մոտենում է հաճախորդին հաջորդ աշխ․ օրը։ Ուղարկողը պետք է գրանցված լինի Օնէքսում, առաքանու թրեքինգ կոդը և վճարումը ավելացվում է Օնէքսի անձնական էջում։
Բոլոր վճարումները կատարվում են ուղարկողի կողմից։
Առաքման տարբերակներ
Առաքման երկու տաբերակ կարող ենք առաջարկել՝
Էքսպրես
  • Մոսկվայից հետո հաջորդ կետ առաքումը նույնպես օդային ճանապարհով է։
  • Մինիմալ սակագին – մինչև 1 կգ 7000դր, յուրաքանչյուր հաջորդ կգ հաշվարկվում է 2000դր։
Էկոնոմ
  • Մոսկվայից հետո հաջորդ կետ առաքումը կատարվում է վերգետնյա տարբերակով։
  • ՌԴ ոչ բոլոր կետերում է հասանելի էկոնոմ առաքումը(կարող ենք ծրագրապես դա ստուգել)։
Քաշի հաշվարկ
ՌԴ արտահանման դեպքում որպես հիմք ընդունվում է փաստացի և ծավալային քաշերից առավելագույնը։

Ծավալային քաշը հաշվարկվում է ըստ հետևյալ բանաձևի՝
երկարություն*լայնություն*բարձրություն սմ / 5000
Քաշի հաշվարկի օրինակներ
Արտահանման համար ԱՐԳԵԼՎԱԾ բեռներ
  • Ծխախոտ
  • Չորացրած կանաչի
  • Աէրոզոլ, բալոն
  • Փչացող սնունդ
  • Ոսկի/ոսկյա զարդ
  • Գումար, բանկային քարտ (զրոյացված բանկային քարտ կարող ենք ուղարկել)
  • Զենք/զենքի մաս
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ քանակությամբ արտահանման համար թույլատրելի բեռներ
  • Արծաթ՝ մինչև 5 կտոր
  • Կոնյակ/գինի՝ մինչև 2 լիտր պետական փաթեթվորման, ակցիզավորված
  • Քաղցրավենիք, բաստուրմա, սուջուխ, չիր՝ մինչև 5 կգ
  • Կոշիկ՝ մինչև 6 զույգ
  • Հեռախոս՝ մինչև 2 հատ
  • Համակարգիչ՝ 1 հատ
  • Դեղ – մինչև 5 տեսակ՝ ամեն տեսակից մինչև 3 տուփ։
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՌԱՔՈՒՄ
Փաստաթղթերի առաքում կատարում ենք ամբողջ աշխարհում։ Սակագները հասանելի են onex.am կայքում՝ ըստ երկրի և քաշի սակագները տարբերվում են։

Օրիգինալ փաստաթղթեր (անձնագիր, դիպլոմ, ծննդյան վկայական, և այլն) կարող ենք արտահանել
միայն ՌԴ, այլ ուղղություններ նման տեսակի օրիգինալ փաստաթղթեր ուղարկել չի թույլատրվում։

Բացի ՌԴ-ից այս պահին արտահանում իրականացնում ենք նաև դեպի Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան (ժամանակավորապես միայն փաստաթղթեր ենք ուղարկում):

Որպես հիմք, ինչպես ՌԴ արտահանման դեպքում, ընդունվում է փաստացի և ծավալային քաշերից առավելագույնը։
Իրավաբանական անձանց դեպքում
  • Արտահանվող բեռի հետ պետք է լինի օրիգինալ կնքված ինվոյս 4 օրինակով։
  • Իրավաբանական անձանց մատուցված ծառայության համար հաշիվ է դուրս գրվում, վճարումը կատարվում է բանկի միջոցով։
  • Մինչ ՌԴ ուղարկվելը բեռնաքանակը սկանավորվում և զննվում է մաքսատանը։
  • Բեռի վնասման կամ կորստի համար Օնէքսը կրում է պատասխանատվություն բեռի գնի (ինվոյսային արժեքի) չափով, սակայն ոչ ավելի, քան 20,000 ՀՀ դրամը:
    Փխրուն, թանկարժեք բեռներ ուղարկելիս հաճախորդին տեղեկացնում ենք այս կետի մասին։
ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ՌԴ-ԻՑ
ՌԴ-ից ներմուծման համար 3 տարբերակ կա՝
  • 1
    Օնէքսի Մոսկվայի պահեստի միջոցով
  • 2
    Pick up ծառայություն
  • 3
    Pony բեռներ
Ներմուծման վերաբերյալ ավելին կարող ես իմանալ այստեղ։