Մենք ստեղծում ենք օգտակար լուծումներ, որոնց շնորհիվ 3 րոպեում կարելի է գնումներ կատարել աշխարհի տարբեր երկրներից և մի քանի օրից ստանալ ծանրոցը Հայաստանում: Յուրաքանչյուր պատվերի ետևում հաճախ մի ողջ պատմություն է և շատ էմոցիաներ: Միայն մեր պատասխանատու աշխատանքից է կախված այն, որ այդ էմոցիաները միշտ դրական լինեն: Երջանկության լիցքեր պարգևելը մեր առաքելությունն է:
Օնէքսում մենք կարևորում ենք կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն ու փորձում այն դարձնել մեր ամեն օրվա մի մասը․

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Օնեքսի թիմին' կատարած ահռելի աշխատանքի և աջակցության համար։
Նախ շնորհակալ եմ ,որ Օնեքսը հնարավորություն է ընձեռել կատարած գնումներն անվճար տեղափոխել Հայաստան ( խոսքս iherb -ից գնված դեղորայքի մասին է ) ,ինչպես նաև այլ երկրներից կատարած ցանկացած ապրանքատեսակ արագ և ապահով հասցնել Հայաստան։
Հաճելիորեն զարմացած եմ նաև օնլայն օպերատերների աշխատանքից , ովքեր պատասխանատու կերպով պատասխանում են բոլոր հարց-նամակներին և բոլոր հարցերին տալիս մանրակրկիտ պատասխաններ։
Հարգելի Օնեքս, շարունակեք էսպես։
Հաջողություններ եմ մաղթում։
Շնորհակալություն այդքան հաճախորդամետ լինելու համար։
Լավագույնն եք💚
Շատ բարեհամբյուր ու պատրաստակամ աշխատակիցներ են, ջանք չեն խնայում ամեն կերպ աջակցելու հաճախորդին։
Հաստատ ծանոթներիս խորհուրդ կտամ օգտվել Onex-ի ծառայությունից։
Բարեհամբույր սպասարկում :
Օգնում եք ցանկացած իրավիճակում լուծում գտնել, շնորհակալ եմ անչափ։💚
Օնէքսում մենք կարևորում ենք կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն ու փորձում այն դարձնել մեր ամեն օրվա մի մասը․
Հետ նայելով իմ անցած ճանապարհին՝ Օնէքսը լավագույնն էր, ինչ կարող էր ինձ հետ պատահել 18 տարեկանում։
Երբ միացա Օնէքսին, ընկերությունը նման էր 2 տարեկան երեխայի, որ սովորում է վստահ քայլեր անել։ Հիմա արդեն 7 տարի է, ինչ իմ ամեն առավոտը սկսվում է Օնէքսի հետ։ 7 տարի շարունակ ես ամեն օր ականատեսն եմ՝ ինչպես են փոփոխվում, բարելավվում ու ավտոմատացվում մեր բոլոր գործընթացներն ու ինչպես ենք քայլ առ քայլ դառնում առաջատարը ոլորտում։ Հիմա, երբ հիշում եմ Օնէքսում իմ աշխատանքային սկիզբը որպես առաքիչ, առաքիչների առաջին չորս հոգանոց թիմի ղեկավար ու տեսնում եմ այսօրվա առաքման բաժինն ու տասնյակ աշխատակիցներին, որ անում են ամեն հնարավոր բան մեր հաճախորդներին երջանկություն առաքելու համար, սեփականության խորը զգացում եմ ունենում։